Ռուսաստանի հետ ոչ ոք ավելի կոշտ չէ, քան ես. Դոնալդ Թրամփ


22:10 , 3 ապրիլ, 2018

Armtimes.com-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Բալթյան երկրների նախագահների հետ հանդիպման ընթացքում, ասել է, որ նա կոշտ է Ռուսաստանի նկատմամբ, բայց ցանկանում է երկխոսություն հաստատել նրա հետ:

«Ըստ երեւույթին, Ռուսաստանի հետ ոչ ոք ավելի կոշտ չէ, քան Դոնալդ Թրամփը: Սակայն լավ կլինի, եթե մեզ հաջողվի Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Բոլորն են այս կարծիքին, բացառությամբ շատ հիմար մարդկանց», - ասել է ԱՄՆ նախագահը, որի ելույթը հեռարձակվել է նաև ամերիկյան հեռուստաալիքներով:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն խիստ եւ ինքնուրույն է գործում, ինչի մասին կարող են վկայել ԱՄՆ-ի նավթի ու գազի մատակարարումները արտասահման, ինչին Ռուսաստանը միանշանակ դեմ է: