Մոկսվայի «Բուրգեր Քինգ»-ում ծխի պատճառով տարհանել են առևտրի կենտրոնի հազարավոր այցելուների


15:00 , 3 ապրիլ, 2018

Armtimes.com-ը գրում է.

ՏԱՍՍ գործակալությայն հաղորդմամբ Մոսկվայի «Աֆիմոլլ» առևտրի կենտրոնում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սնննդի կենտրոնում ծխի առկայության պատճառով ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել:

Այս մասին հայտնում է ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Նշվում է, որ տեղում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: Նրանք ստուգել են տարածքում հրդեհի հնարավոր գաղտնի օջախների առկայությունը:  Ստուգումների արդյունքում՝ հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Ծխի պատճառ է դարձել ռեստորանում ուտեստի պատրաստման գործընթացը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 2-ին, պայթյուն էր տեղի ունեցել Երեւանի կենտրոնում տեղակայված «Բուրգեր Քինգ» արագ սնննդի կենտրոնում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով՝ բուժօգնության է տեղափոխվել 8 քաղաքացի:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է գարեջրի համար նախատեսված թթվածնի բալոնը: