Փիթը և Ջոլին համաձայնության են եկել և շուտով կստորագրեն ամուսնալուծության փաստաթղթերը


18:02 , 2 ապրիլ, 2018

«Այն որ նրանք կարողացան պայմանավորվել, մեծ քայլ էր: Այժմ նրանք բավականին լավ հարաբերություններ ունեն: Մարդիկ խոսում են վերամիավորման մասին, սակայն դա երբեք տեղի չի ունենա»,- ԶԼՄ-ների հետ կիսվել է Ջոլիի մտերիմներից մեկը:

42-ամյա Անջելինա Ջոլին համաձայնել է Փիթին հնարավորություն տալ շփվելու իր վեց երեխաների հետ: Այժմ նախկին աստղային զույգի փաստաբանները վերջին լրացումներն են կատարում այդ պայմանավորվածության մեջ: Սպասվում է, որ փաստաթղթերը դատարան կհանձնվեն մոտակա շաբաթների ընթացքում:

Բրեդը և Անջելինան եկել են այն եզրակացության, որ երեխաների համար շատ կարևոր է հարգալից փոխհարաբերություններ տեսնել իրենց ծնողների միջև: