14:30 , 31 մարտ, 2018Armsport.am-ը գրում է.
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը կրճատել է թիմի գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակը:
Ինչպես տեղեկացնում է Football France-ը, գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մրցաշրջանի վերջում կհեռանա թիմից, քանի որ նա չի արդարացրել իր հետ կապվող հույսերը:
ՊՍԺ-ն գլխավորելու երեք թեկնածուներն են Զինեդին Զիդանը, Մաուրիսիո Պոչետինոն և Դիեգո Սիմեոնեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբի հաջորդ մարզիչը չի լինելու իտալացի: