Brexit-ը չէ՞ր ստացվի առանց Facebook-ի


12:50 , 31 մարտ, 2018
Euronews-ի հաղորդմամբ՝ բրիտանական խորհրդարանի տեղեկատվության հարցերով հանձնաժողովը եզրահանգել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին Brexit կոչվող գործընթացի եւ այն հավանության արժանացնող հանրաքվեի վրա մեծապես ազդել է Facebook-ի միջոցով վարվող նպատակաուղղված քարոզչությունը: Սա վկայում է միայն սոցցանցերի աճող ազդեցության մասին: