Աբսուրդ չի՞


13:09 , 5 մայիս, 2013

Աբսուրդ չի՞։ Հայաստանի Հանրապետության տված օրինական, վավերական անձնագիրս ինձ զրկեց ընտրական իրավունքից, որովհետև կենսաչափական է, իսկ հասցես նշված է չիփի մեջ, որը կարդալու հնարավորություն հանձնաժողովները չունեն։ Մի հատ չնայեցին էլ, որ չիփից դուրս՝ անձնագրիս բաց տվյալները ( անուն, ազգանուն, ծննդյան թիվ, ամիս, տարի), իրենց առջև դրված ընտրացուցակների տվյալներիս մեկը-մեկին համապատասխանում են։ Չգիտեմ՝ հոգեբույժներն ինչ կասեին, ես կասեի՝ ընտրակեղծիքից վախի սևեռուն գաղափար։