Կեմերովոյի դատարանը կալանավորել է Ձմեռային բալենի առևտրի կենտրոնի սեփականատիրոջը


11:30 , 31 մարտ, 2018

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի դատարանը կալանավորել է Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատի (Ձմեռային բալենի առևտրի կենտրոնի սեփականատեր) գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային, հայտնում է Ինտերֆաքսը:

Հետաքննությունը պարզել է, որ Բոգդանովայի ենթակաները բազմիցս տեղյակ են պահել նրան հակահրդեհային անվտանգության համակարգի խնդիրների մասին, սակայն նա որևէ միջոց չի ձեռնարկել:

Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով 64 մարդ է մահացել, այդ թվում՝ 40 երեխա: