5 պատճառ՝ ինչու բարի մարդիկ չեն կարող երջանիկ լինել


11:29 , 31 մարտ, 2018

Բարի մարդիկ համբերատար են, միշտ պատրաստ օգնության հասնել, մարդկանց ինչ-որ բան տալ։ Ժպիտը, նուրբ ձայնն ու հանգիստ պահվածքը տպավորություն են ստեղծում, թե նրանք երջանիկ են, իսկ երջանիկ մարդիկ՝ նրանք, ովքեր իսկապես գոհ են կյանքից, ոչ միշտ են տալիս։ Yaamiliarder.ru-ն ներկայացրել է՝ ինչու բարի մարդիկ չեն կարող երջանիկ լինել։

Նրանք տալիս են։ Խնդիրն այն է, որ բարի մարդիկ սովոր են տալ, նվիրել նույնիսկ այն ժամանակ, երբ հենց իրենք են անսահման ծանրաբեռնված թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Երբեմն չափից շատ բան տալով և փոխադարձ ոչինչ չակնկալելով՝ նրանք կարող են բարդ իրավիճակում հայտնվել։

Մեծ հույսեր են ունենում։ Բարի մարդիկ շրջապատից միայն լավագույնն են սպասում։ Քանի որ նրանք օգնում են մյուսներին, զոհաբերում իրենց ժամանակը, աշխարհից նույնն են սպասում։ Սակայն աշխարհն այնքան էլ բարյացակամ չէ նրանց հանդեպ, ովքեր սովոր են տալ։ Բարի մարդիկ մեծ հույսեր են ունենում, որոնք մյուսները հազվադեպ են արդարացնում։

Չափից շատ են աշխատում։ Մարդիկ, ովքեր տալիս են, հակված են ավելի շատ աշխատել։ Նրանք հաճախ անհրաժեշտ քանակով չեն քնում, չեն հանգստանում, չեն ուտում մյուսներին երջանկացնելու համար։ Լավ մարդիկ հաճախ են զոհողությունների գնում։

Նրանց հնարավորություններն անսահման չեն։ Գոյություն ունի սահման՝ որքան կարող է բարի մարդն օգնել հասարակությանը։ Նրանք կարող են չափազանց էմոցիոնալ արձագանքել այն հանգամանքին, որ իրենց ռեսուրսները չեն համընկնում օգնելու կարողության հետ։ Բարի մարդկանց համար այդ զգացումն անտանելի է։ Որպես կանոն, հանձնվելու փոխարեն նրանք սկսում են ավելի շատ աշխատել իրենց թերությունները շտկելու, նպատակներին հասնելու համար։ Նրանք միշտ ցանկանում են ավելի շատ օգնել։

Բարի մարդիկ խելացի են։ Հաճախ խելացի լինելն ուղեկցվում է դեպրեսիայով։ Բարեհոգի մարդկանց մեծ մասը խելացի է, ինչի հետևանքով նրանք հաճախ են տխրում։ Նրանք երկար մտածում են աշխարհի խնդիրների մասին, վերլուծում են, քննադատական մտածողություն ունեն, որն աշխատում է միայն այն դեպքում, երբ խոսքը հենց իրենց մասին է։ Երբեմն նրանց թվում է, թե երբեք բավական լավը չեն կարող լինել։