Թուրքիայի ներսում զինված բախումներ են սկսվել թուրքական զինուժի և PKK-ի զինյալների միջև


10:56 , 31 մարտ, 2018
Մինչ Թուրքիայի ողջ արտաքին և ներքին քաղաքականության վեկտորն ուղղված է դեպի հարևան երկրների քրդերի դեմ պատերազմին, Թուրքիայի ներսում այսօր սկսվել են զինված բախումներ թուրքական զինուժի, անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև: 2016թ.-ից ի վեր առաջին անգամ թերևս PKK-ն այս մասշտաբի հարձակումներ է սկսել իրականացնել: Հարձակումների աշխարհագրությունը, բացի ավանդական հարավարևելյան և արևելյան նահանգներից, ընդգրկում է նաև հարավարևմտյան նահանգները: Թուրքական աղբյուրներն արդեն հայտնում են առնվազն 6 զինվոր մահվան մասին, մինչդեռ քրդական կողմը հայտնում է մի քանի տասնյակի հասնող զոհերի մասին թուրքական կողմից: