Եռաբլուրից եղևնիների գողության դեպքը բացահայտվեց


09:18 , 31 մարտ, 2018
Եռաբլուրից եղևնիների գողության դեպքը բացահայտվեց: 
Սա լավ ա:
Բայց վատ ա էն, որ մարդը մտածել ա, որ արածը ուղղակի գողություն ա, տարածն էլ՝ ուղղակի եղևնի: Եռաբլուրի իմաստը, պատմությունը, արժեքը չի հասկացել: 
Հավատքի ու եկեղեցու արժեք չհասկացողն էլ եկեղեցու գանձանակն ա տանում, ու եթե հնարավորություն ունենար, արծաթյա սկիհերն ու բուրվառներն էլ էլ կտաներ: 
Ի՞նչ անել: Սպանե՞լ էդ մարդուն: Չէ, բացատրել, որ, անկախ նրանից, թե ումից ու որտեղից ես գողանում, դու սպառող անասուն ես: Դու մարդկային ամենաստոր տեսակն ես: Դու կարաս գողանաս ու վաճառես ամեն ինչ: Դու կարաս գողանաս մորդ ամուսնական մատանին, հորդ թոշակը, եղբորդ կնոջը: Բացատրել դա մանրամասն: Բացատրել դա հնարավորինս ցուրտ, առնետներով լիքը (որ իրեն հասնող մի կտոր սև հացը գողանան) մի տեղ ու երկար տարիներ: