Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
09:30 , 31 մարտ, 2018
Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 30-ին՝ ժամը 21:58-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված հատվածում ճանապարհի երթևեկելի հատված են թափվել 8 հատ մոտ 0,1 խմ չափի քար:
Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: