Ի՞նչ անակնկալներ է պատրաստել «Սթենդ ափ» քոմեդի շոուն երրորդ եթերաշրջանում


13:43 , 30 մարտ, 2018

Լիաթոք ծիծաղն ու բարձր տրամադրությունը կրկին երաշխավորված են: Ապրիլի 6-ից «Յուքոմ» ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթեր է վերադառնում «Սթենդ ափ» ժամանցային հաղորդաշարը: Սիրված սթենդափերներն այս անգամ էլ սեփական տեսանկյունից մեկնաբանելու են մեր իրականության հումորային դեպքերն ու դեմքերը: Հաղորդաշարի 3-րդ եթերաշրջանի նկարահունումներին ներկա է եղել նաև BlogNews.am-ը, հետաքրքիր զրույց ունեցել պրոդյուսեր Սարգիս Մնոյանի, սթենդափերներ Աղասի ու Մաշայի հետ:

Խնամքով ընտրված ու բարձր պրոֆեսիոնալիզմով կատարված հումորային յուրաքանչյուր համարը հեռուստադիտողին ծիծաղելու, լիցքաթափվելու, նաև մտածելու առիթ կտա: Սարգիս Մնոյանը նշում է՝ թեև նոր եթերաշրջանում սթենդափերների առումով առանձնապես փոփոխություններ չունեն, սակայն կան ներժանրային փոփոխություններ. «Կլինեն համարներ, որոնք այդքան էլ կլասիկ սթենդափային չեն, բայց շարունակում են մնալ սթենդափի շրջանակում: Կլինեն մարդիկ, որոնք կփորձեն իրենց «Բաց միկրոֆոն» էջում: Նոր դեմքերին հայտարարությամբ ենք գտել, բայց փորձը ցույց տվեց, որ առանց հայտարարության էլ մարդիկ մեզ գտնում են, եթե ունեն կրեատիվ միտք: Մենք բաց ենք լսելու ցանկացածին, ով ունի այդ տաղանդն ու ցանկությունը: Եթե նրանց մոտ ստացվի, ապա կքննարկենք նաև իրենց մասնակցության չափաբաժինը: Այսինքն՝ սա միջոց է նոր մարդկանց մեր թիմում ներգրավելու համար»:

IMG_ (40) copyIMG_ (32) copyԱսում է՝ հաղորդաշարը թեմատիկ սահմանափակում չունի, ցանկացած երևույթ կարող է հեշտությամբ հայտնվել սթենդափերների ուշադրության կենտրոնում և հնչել այս բեմից. «Կարևորը՝ թեման լինի հետաքրքիր, ակտուալ, հնարավորինս թարմ և պարզապես հետաքրքրի բոլորին»:

«Ուրախ եմ, որ Ucom-ի հեռուստադիտողները, սովորության համաձայն, առաջինը կտեսնեն «Stand Up»-ի նոր եթերաշրջանը։ Սիրված ստենդափերների սպասված մենախոսությունները եթերից օր առաջ ու ցանկացած պահի կարելի է դիտել «Տեսավարձույթ» բաժնում»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մարդկանց արձագանքը հաղորդման մասին դրական է, ինչն էլ ավելի է ոգևորել ստեղծագործական թիմին. «Կարծիքներ լսում ենք, հիմնականում լավն են, բայց մենք պատրաստ ենք լսել նաև բացասականը: Մենք կառուցողական կարծիքների կողմնակիցն ենք ու պատրաստ ենք հիմնվել հնչածներից լավագույնների վրա և փորձել էլ ավելի շտկել մեր թույլ կողմերը, էլ ավելի լավ ներկայանալ»:

IMG_ (34) copyIMG_ (26) copyԱղասն արդեն երեք եթերաշրջան անընդմեջ բեմում է: Ասում է՝ դեռևս  թեմաների առումով խնդիրներ չեն առաջացել՝ ինչի մասին խոսել, որպեսզի այն հետաքրքրությունը, որը եղել է, հանկարծ չնվազի. «Թեմաների ընտրության հարցն իհարկե դժվարացել է: Ժամանակին համընթաց քայլելն ու միաժամանակ հեռուստադիտողին արդիական թեմայով բավարարելը ծանր աշխատանք է պահանջում, գումարած դրան՝ էլ այդ ամենը պետք է համեմել հումորով: Մեզ դեռ հաջողվում է գտնել ոսկե միջինը: Իմ պատմությունների մեծ մասը իրականության վրա է հիմնված լինելու»:

IMG_ (3) copyIMG_ (2) copyԻսկ ահա Մաշայի կատարմամբ այս եթերաշրջանում կտեսնենք ոչ միայն, թե ինչ հարաբերությունների մեջ է նա տղաների հետ ու ինչ զավեշտալի իրավիճակներում է հայտնվում, այլև հիմնական շեշտադրումը կլինի աղջիկների ու տղաների առանձին տեսակների ու այն երևույթների վրա, որոնք կնկատի նրա սուր աչքը. «Թեմաներն անպայման քննարկում են պրոդյուսերի հետ, քանի որ նա կարողանում է կողքից նայել ու հասկանալ՝ ինչը ծիծաղելի կլինի մարդկանց համար, ինչը՝ ոչ, որովհետև հաճախ է լինում, որ ինչ-որ բան ծիծաղելի է թվում ինձ, բայց լսարանը դա կարող է չընկալել»:    

IMG_ (23) copyIMG_ (20) copyIMG_ (16) copyIMG_ (11) copyIMG_ (7) copyIMG_ (27) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի