Իսրայելական 2 ռմբակոծիչ հայտնվել են Սիրիայի և Իրաքի օդային տարածքում, այնուհետև հատել Իրանի օդային սահմանը


11:21 , 30 մարտ, 2018
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2018թ. մարտին 5-րդ սերնդի իսրայելական F-35 տեսակի 2 ռմբակոծիչներ հայտնվել են Սիրիայի և Իրաքի օդային տարածքում, որից հետո հատել Իրանի օդային սահմանը՝ Բենդեր-Աբբասի, Սպահանի, Շիրազի շրջաններում հնարավոր տեղակայված միջուկային օբյեկտների ուղղությամբ հետախուզական օպերացիա իրականացնելու նպատակով։ Տեղեկատվական աղբյուրի համաձայն՝ իսրայելական ռմբակոծիչները չեն հայտնաբերվել սիրիական, իրանական, ինչպես նաև Սիրիայում գործող ռուսական ռադարների կողմից, ինչն անմիջապես հերքեց ռուսական կողմը։ Նշենք, որ սույն տեղեկատվությունն ուշագրավ է նրանով, եթե փորձենք ուղղակի կապ տեսնել վերջինիս և Սիրիայի տարածքից Իսրայելի օդային տարածք անցած իրանական արտադրության ԱԹՍ-ի խոցման միջադեպի միջև։