20:00 , 28 մարտ, 2018Քրիստինա Ագիլերային բոլորս էլ հաճախ տեսել ենք շպարով՝ ընդգծված կարմիր շրթունքներով, հատուկ դիմահարդարմամբ․․․ Իրականում երգչուհին երբեք չի ամաչել տարբերվելուց, սակայն վերջերս որոշել է հրաժարվել շպարվելուց և ներկայանալ իր բնական գեղեցկությամբ։

«Ես մի մարդ եմ, ով միշտ սիրել է նոր բաներ փորձարկել, բեմադրություններ անել և բեմում տարբեր կերպարներով հանդես գալ։ Ես ի ծնե դերասան եմ, շոու անող։ Բայց հիմա այն պահն է, որ մոտս մի ցանկություն է առաջացել՝ ազատվել ամեն ինչից և գնահատել այն տեսքը, որն ունեմ, այն բնական գեղեցկությունը»,- պատմել է երգչուհին։
Ահա նրա՝ առանց շպարի լուսանկարները․




