ՀՀԿ-ականները լռության ռեժիմը խախտել են տնից-տուն այցելելով և բուկլետ բաժանելով


09:35 , 5 մայիս, 2013

Ես կհասկանաի եթե հանրապետականները շարունակեին իրենց քարոզչությունը սոցիալական ցանցերով լռության օրը, բայց որ էնքան կհաբռգեին, որ լռության ռեժիմը կխախտեին տնից-տուն այցելելով և բուկլետ բաժանելով պատկերացնել չէի կարող:
Երեկ հանրապետական կուսակցության աշխատակցուհիները այցելել են Արաբկիրի 43 փողոց՝ 4/14 ընտրատարածքի ամենաընդդիմադիր տրամադրված փողոցը, որտեղ չի եղել գոնե մեկ ընտրություն, որ ընդդիմությունը չհաղթի, բնակիչները ինչպես և սպասվում էր հանրապետականի աշխատակցուհիներին (ակտիվիստ բառը դիտմամբ չեմ նշում) ընդունել են սվիններով ու ուղարկել են սերժի ծոցը, հանրապետականների ակտիվիստուհիները արժանի պատասխան ստանալով Արաբկիրի 43 փողոցի բնակիչների կողմից արշավել են Բանջարանոցի կողմերը