«Իրավունք». ՀՅԴ-ականները մտադիր են «կոսմետիկ» փոփոխություններ անել կառավարությունում. ո՞ւմ «կզոհաբերեն»


10:20 , 28 մարտ, 2018
«ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ՀՅԴ-ականները մտադիր են «կոսմետիկ» փոփոխություններ անել կառավարությունում:

Մասնավորապես՝ սև ամպեր են կուտակվում ՀՅԴ-ի երկարամյա նախարարներ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ու Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխին, թե ում «կզոհաբերեն»՝ դեռ պարզ չէ:

Բայց որ հին դեմքերին ՀՅԴ-ն պատրաստ է փոխարինել միայն հին դեմքերով, ավելի քան ակնհայտ է: Այս օրերին կառավարության կազմում տեղավորվելու փորձեր է անում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ավելին՝ հանուն պաշտոնի, նա անգամ ավելի բարյացկամ է դարձել լրագրողների նկատմամբ, ինչը նախկինում դժվար էր տեսնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: