Զգոնությունը կորցնելը ճակատագրական կարող է լինել


04:25 , 5 մայիս, 2013

Քիչ առաջ վերադարձա Մալաթիա-Սեբաստիայում գտնվող հանձնաժողովներից մեկի նիստից և կարող եմ ասել, որ տիրում է մի իրավիճակ, որ զգոնությունը կորցնելը ճակատագրական կարող է լինել ընտրության գործընթացի վրա: Բոլորիս է հայտնի, որ Երևանյան լարված և <խցանումներով> լի ընտրությունները տեղի են ունենում 3 վարչական շրջաններում՝ Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Ավան: Առաջարկում եմ Լրագրողներին և դիտորդներին, մշտական ներկայություն ապահովել երևանյան 464 ընտրատեղամասերով, լրատվական դաշտի այսքան բազմազանության մեջ 464 լրագրողի ապահովումը ամբողջովին իրատեսական է: Բոլոր տեսակի ընտրախախտումները և անկախ թաղային հեղինակությունների չափսերի և կշռի կարող ենք իրենց դեմն առնել ՕՐԵՆՔՈՎ, եթե աշխատենք միավորված...
Ես չեմ զիջելու և ընկրկելու, չնայած արդեն իսկ սկիզբ առած տարատեսակ ճնշումների, ասեցին քյալլա մի տուր լավ չի լինի, ասեցի եկել եմ հենց քյալլա տալու հանուն օրենքի, ասեցին քո կռվելու զենքը ինչա, ասեցի հենց ՕՐԵՆՔՆ է, քմծիծաղի արժանացա: 

հ.գ. լրագրողներ դուք կարող եք ձեր մշտական ներկայությամբ զսպել այս սանձարձակությունը, հիշեք հանձնաժողովներում ունեք ձեր վստահելի գործընկերը...