ՌԴ-ում ավտովթարի հետեւանքով երկու հայ է մահացել


19:00 , 27 մարտ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանի Սարատովի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով երկու հայ է զոհվել: Այս մասին հայտնում է «Ռեգիոն 64»-ը:

Հաղորդվում է , որ միջադեպը տեղի է ունեցել «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի վրա՝ Նովոռոսլյաեւկա գյուղի մոտակայքում: Այդ հատվածում «ՎԱԶ -21010»-ը բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին (վարորդը՝ 1987 թվականին ծնված):

«ՎԱԶ -21010»-ի ղեկին 1991 թվականին ծնված Արմեն Ղազարյանն էր: Նախնական տվյալներով՝ նա չի կարողացել կառավարել ղեկը եւ, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատվածի վրա, բախվել բեռնատարին:

Ավտովթարի հետեւանքով մարդատարի վարորդը եւ նույն մեքենայում գտնվող ուղեւոր Սերյոժա Հարությունյանը (1990 թ.) ստացել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: