Տպավորություն է, որ որոշ ուժեր փորձում են Արցախի միջադեպի հետ կապված պղտոր ջրում ձուկ որսալ


14:08 , 27 մարտ, 2018
Արցախում կատարված միջադեպի մասով էս պահին իմ կողմից գնահատական տալը սխալ եմ համարում, քանի դեռ ամբողջական պատկերն ինձ պարզ չէ, սակայն ինձ մի հարց է հետաքրքիր, թե ինչու են որոշ օգտատերեր դեպքից անցում կատարում «հայաստանցի», «արցախցի» բաժանումներին ու փորձում նաև էս շրջանակներում սողոսկել Զինված ուժեր, որտեղ հրամանատարական կազմի գերակշիռ մասը Հայաստանից են: Տպավորություն է ստեղծվում, որ որոշ ուժեր ամեն պահի առիթ են փնտրում իրենց «քոքված» քարոզչությունը փաթաթելու բոլորի վզին, ու որքան ուժ կա, պղտոր ջրում ձուկ բռնելու մեխանիզմն օգտագործում: