21:15 , 27 մարտ, 2018Իդեալական կստող կիսաշրջազգեստ ունենալը կարևոր է յուրաքանչյուր աղջկա համար, սակայն որոշ մոդելի կիսաշրջազգեստներ կարող են չհամապատասխանել կոնկրետ կազմվածքի:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես ընտրել կատարյալ նստող կիսաշրջազգեստ՝ կազմվածքի տեսակից ելնելով:

Այս տեսակ կազմվածքի պարագայում մարմինը կրծքից կոնքեր գրեթե նույն կերպ է իջնում, ծալքավորումներ և գոգավորություններ չկան: Այս պարագայում հարկավոր է փորձել ինչ-որ ծալքավորումներ հաղորդել, որպեսզի կազմվածքն արտահայտիչ դառնա: Խորհուրդ է տրվում ընտրել զանգականման մինի կիսաշրջազգեստ:

Այս պարագայում մարմնի ամենալայն հատվածը կրծքավանդակի շրջանն է: Որպեսզի այն բալանսի բերել նեղ կոնքերի հետ, հարկավոր է ընտրել իրանն ընդգծող և ներքևում լայնացող, ուռած կիսաշրջազգեստ:

Այս կազմվածքի դեպքում մարմնի ամենալայն հատվածը կոնքերն են: Որպեսզի դրանք բալանսի բերեք նեղ ուսերի հետ, ընտրեք բարձր իրանով մատիտ-կիսաշրջազգեստ: Այն ուշադրություն կգրավի ձեր բարակ իրանի վրա, այլ ոչ լայն կոնքերի:

Շնորհավորում ենք, դուք ունեք կատարյալ սեքսուալ կազմվածք, որի մասին երազում են միլիոնները: Եվ իհարկե, հանցագործություն կլինի այդ գեղեցկությունը չընդգծելը: Ընտրությունը կանգնեցրեք ծունկը ծածկող մատիտ-կիսաշրջազգեստների վրա և վայելեք տղամարդկանց հիացական և կանանց՝ նախանձով լի հայացքները: