Տեղադրել կարագը և թթվասերը կաթսայի մեջ, ապա ավելացնել ջուրը և խառնել: Տեղափոխել զանգվածը կրակի վրա և տաքացնել, բայց ոչ մի դեպքում չթողնել եռալ: Պետք է ստացվի միատարր հարթ զանգված:
Առանձին ամանի մեջ կոտրել ձուն, վրան լցնել մաղված ալյուրը, ապա աղը, խմորիչը, շաքարավազը և խառնել: Ավելացնել նաև յուղային զանգվածը և խմոր հունցել:
Ձեռքերով հունցել այնքան, մինչև որ խմորը այլևս չկպչի ձեռքերին: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ ալյուր ավելացնել:
Խմորը ծածկել սրբիչով և թողնել հասունանա սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ: Խմորը պետք է ծավալով ավելանա մոտ 2 անգամ:
Պատրաստի խմորից առանձնացնել փոքրիկ գնդիկներ: Դրանք հենց լինելու են ապագա «նապաստակները»: Խմորի ամեն գնդիկի վրա մկրատով ականջներ ստանալ, ինչպես ցույց է տրված նկարում:
Թխվածքաբլիթները տեղադրել փայլաթիթեղով կամ պերգամենտային թղթով պատված տապակի վրա և ատամի փայտիկով փոքրիկ անցքեր անել՝ որպես աչքեր:
Թխել ջեռոցում մոտ 15 րոպե 190 աստիճանում՝ մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը: