«Իրատես». Արարատի մարզում Աբրահամյանները չեն համակերպվում մարզը վերահսկողության տակ պահելու Գրիգորյանների հնարավորու­թյունների հետ


11:30 , 27 մարտ, 2018

«Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում. մարզի նախկին «նայողները» ոչ մի կերպ չեն մարսում մարզը վերահսկողության տակ պահելու Գրիգորյանների հնարավորու­թյունները: Բանն այն է, որ Գրիգորյանների դեմ «սրբազան պատերազմ» են մղում մարզպետի աթոռի վրա աչք ունեցողները, որոնցից ամեն մեկն ուզում է ինքը լինել «այդ մարզպետունին». Մուրադ Մուրադյանը պայքարում է իր, Հովիկ Աբրահամյանը՝ որդի Արգամի, Ալիկ Սարգսյանը, խաղալով երկուսի միջև, մտա­ծում է՝ աթոռն իրեն կհասնի: Արգամիչենք իրենց հերթին եռափուլ ծրագիր ունեն, պլան ա-ով Արգամը կդառնա մարզպետ, պլան բ-ով կվերցնեն ողջ մարզը, պլան «գ»-ով գոնե կհասնեն նրան, որ Արամայիս Գրիգորյանին կհանեն՝ ով գա՝ գա: Ասում են նաև՝ Արգամի­չենք չեն կարողանում «պայմանավորվել» Գրիգորյանների հետ, որովհետև վերջիններս պահում են Սերժ Սարգսյանի գիծը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: