Եթե Արցախում էդ աղջկա հետ տեղի ունեցածը ճիշտա, ապա մի խումբ ոստիկաններ պետք է շատ արագ հրաժարական տան


11:20 , 27 մարտ, 2018

Եթե Արցախում էդ աղջկա տեղի ունեցածը ճիշտա, ապա մի խումբ ոստիկաններ պդի շատ արագ հրաժարական տան, ու եթե իրանք «Քո Հայաստան» ու «Մեր Արցախ են» անում, ապա դրանց կարելիա մի լավ տփել դաժե: 
Եթե էս աղջկա պատմածները ճիշտ են, ապա վստահ եմ, որ սրա վերջը լուրջ թեմաներա, ու դժվար ԱՀ ոստիկանությունը կարա ինչ-որ ձև կռուտիտ անել: 
Եթե էս աղջկա հետ իրականում տենց բաներ են արել, ապա պիտի լիքը մարդ ուղղակի ձերբակալվի մարդուն ծեծելու համար ու լիքը մարդ աշխատանքից ազատվի: 
Եթե էս աղջկա պատմածը ճիշտա, ապա մեր պատկերացումները Արցախի մասին չեն կիսում մեր Արցախ երկրի շատ քաղաքացիներ ու իրականության հանդեպ իրենք կորցրել են ադեկվատության զգացումը: 
Կարճ ասած` «եթե», «եթե», «եթե»... Իսկ ինչու, եթե, քանի որ էս աղջկան ու իրա խոսքերը լսելով մի քիչ հավատ չի ներշնչում, բայց նաև չեմ կասկածի, որ հայ «տղամարդը» կարա տենց բաներ անի․ երբ զգումա, որ իրա դեմ աղջիկը քիչ մը, ասենք, քֆուր գիտի կամ ծխումա: 
Կարճ ասած՝ սպասենք պաշտոնական հայտարարության, բայց էս պահի դրությամբ լռությունն արդեն վատ է: 

Հ.Գ. Բայց մի քիչ վստահ չեմ, որ էս աղջիկը բաժնում շուխուր չի դրել ու քֆուրների տեղատարափ չի արել ու շատ համեստա եղել... Եսիմ... 
Սպասենք։