Պատերազմի ժամանակ հաջողության հասնելու կարևոր հնարքներից մեկը հակառակորդի շարքերում պառակտում մտցնելն է


10:11 , 27 մարտ, 2018
Հետևում եմ վերջին երկու օրվա թեմային։ Տեսնում եմ, թե ովքեր են ակտիվանում։ 
Ու նման թեմաներն ակտիվացնում են այն ժամանակ, երբ ռեալ պատերազմ է սպասվում։ 
Երբ պատրաստվում են պատերազմի, հաջողության հասնելու կարևոր հնարքներից մեկը նախապես հակառակորդի շարքերում պառակտում մտցնելն է, տարբեր խմբերի՝ միմյանց դեմ տրամադրելն է։ Որպեսզի չկրկնվի 2016թ-ի՝ ողջ աշխարհը ու թշնամուն զարմացրած ազգային հիասքանչ համախմբումը։ 
Ուղղակի զգոն լինենք ու տուրք չտանք պրովոկացիաներին։ Ով աչք ունի, կտեսնի...