17:26 , 4 մայիս, 2013
Միշելի և Մարտինի սիրո պատմությունը քննարկվում է մինչ օրս: Աղջիկը չվախեցավ ամուսնանալ այլափոխված դեմքով երիտասարդի հետ:
Երիտասարդ զույգի նուրբ զգացմունքները բռնկվել էին դեռ համալսարանում՝ ուսման տարիներին: Հմայիչ, շքեղ Միշել Քլիֆֆորդը և առնական, քաջարի Մարտին Քոմփթոնը չէին բաժանվում ոչ մի րոպե և ամեն վայրկյան երազում էին հարսանիքի, սեփական տան և, իհարկե, երեխաների մասին: Սակայն, ցավոք, նրանց այլ բան էր սպասվում…
2006թ.-ին Մարտինին ուղարկում են զինծառայության՝ թեժ գծում, որտեղից էլ նա վերադառնում է լիովին «փոխված»:
Մարտինի առողջության համար հուսահատ պայքարից 2 տարի անց երիտասարդ զույգն, այնուամենայնիվ, տոնում է իր հարսանիքը: Ինչպես ենթադրվում էր, Միշելն այդ օրն ամենագեղեցիկ հարսնացուն էր, իսկ Մարտինը՝ ամենասիրահարված փեսացուն:
