Հավի մսով պատրաստված յուրաքանչյուր ուտեստ յուրահատուկ համ ունի։ Ձեզ թվում է, որ դուք ամեն ինչ գիտեք հավի մսի մասին, սակայն կա խոհարարական մի գլուխգործոց, որը կցանկանաք անդադար փորձել և պատրաստել տանը՝ ընտանիքի անդամներին զարմացնելու համար։
Այս եզակի ուտեստը ստացել է իր անվանումը՝ «Անակնկալ»։ Եվ իսկապես, այն անակնկալ է շատերի համար, քանի որ բաղադրատոմսի մեջ մտնում են այնպիսի մթերքներ, որոնք դեռևս չեն օգտագործվել հավի մսի հետ։
Հավի միս՝ 1 կգ
Կաթ՝ 200 մլ
Կարտոֆիլ՝ 5 հատ
Սոխ՝ 2 հատ
Լոլիկ՝ 3 հատ
Ձու՝ 3 հատ
Սխտոր՝ 2-3 պճեղ
Պանիր՝ 200 գ
Ձեթ՝ 2 թ/գ
Թթվասեր՝ 3 թ/գ
Աղ՝ ըստ ճաշակի
Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Կանաչեղեն՝ 1 կապ
Կտրեք հավը միջին չափի։ Կաթը լցրեք հավի վրա։ 60 րոպե թողեք սառնարանում։
Մինչ միսը սառնարանում է, փայլաթիթեղից կլոր տարայի ձև ստացեք, վրան ձեթ լցրեք և տարածեք այն։
Կտրեք կարտոֆիլը բարակ շերտերով և դրեք ֆոլգայից ստացված տարայի մեջ։ Կարտոֆիլի վրա բարակ կտրտեք սոխը, իսկ հետո ավելացրեք հավի միսը։
Ձուն հարեք թթվասերի հետ։ Համասեռ զանգվածը լցրեք հավի մսի վրա և վրան ավելացրեք բարակ կտրտած լոլիկը։ Սխտորը և պանիրը քերեք հավի մսի վրա։
Վառարանը տաքացրեք 180°С-ի։ Պատրաստածը տեղափոխել վառարան և թողնել 40 րոպե։
Մինչ մատուցելը ուտեստի վրա ավելացրեք կանաչին։