Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին


10:00 , 26 մարտ, 2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել: 


Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։