Խոսրովի անտառում բռնկված հրդեհի փաստով հարուցված քրեական գործը կարճվել է


18:58 , 25 մարտ, 2018

Խոսրովի անտառում բռնկված հրդեհի փաստով հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ «հրդեհի առաջացման պատճառների մեջ մարդկային գործոնը վկայող ապացույցներ ձեռք չեն բերվել»: Ու սա այն դեպքում, երբ նախաքննական փուլում հայտարարվում էր, որ արբանյակից նկարահանված լուսանկարում 2 իրարից հեռու գտնվող օջախներ են երևում, ԲՆ Արծվիկ Մինասյանը հերքում էր բնական երևույթի պատճառ լինելը, իսկ ԱԻՆ Դավիթ Տոնոյանն էլ հայտարարում էր, որ հրդեհը բռնկվել ա «մարդկային անփութության հետևանքով»: