Հռոմում 2 հանրախանութից մարդիկ տարհանվել են՝ ռումբի մասին զանգից հետո


19:40 , 25 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Հռոմի կենտրոնում երկու առևտրի կենտրոն է տարհանվել ռումբի մասին անանուն զանգի պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Messaggero մայրաքաղաքային թերթին:

Պարբերականի հաղորդմամբ, որի խմբագրությունը գտնվում է Rinascente հանրախանութի մոտակայքում, անանուն զանգ է ստացվել թերթի խմբագրությունում: Իրավապահ մարմինների աշխատակիցները շրջապատել են մոտակա փողոցը, իսկ ութ հարկանի հանրախանութի անձնակազմն ու այցելուները տարհանվել են:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել է նույն ցանցի մեկ այլ հանրախանութ, որը գտնվում է կենտրոնական թաղամասից հյուսիս ընկած հատվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։