Պուգաչովան Կիրկորովից պահանջել է վերադարձնել իր հագուստը


18:20 , 25 մարտ, 2018

Ալլա Պուգաչովայի Instagram-ում հայտնվել է Ֆիլիպ Կիրկորովի հետաքրքիր լուսանկար: Նրան լուսանկարել են համերգի ժամանակ բեմի վրա: Կադրում երևում է, թե ինչպես է Ֆիլիպը պարային շարժում կատարում՝ ձեռքերը վեր բարձրացնելով: Արտիստը թեթև լայն բալախոնով է: «Ֆիլյա՛, վերադարձրու իմ բալախոնը»,- լուսանկարը մակագրել է Պրիմադոննան: Ինչպես հայտնի է, բալախոնը Պրիմադոննայի «այցեքարտն է»:

Մեկ ժամում լուսանկարը հավաքել է 25 հազար «լայք»: Բաժանորդները սկսել են անմիջապես հեգնանքով քննարկել Կիրկորովի հագուստը: Օգտատերերը նկատել են, որ Կիրկորովին սազում է այդ հագուստը, և հազիվ թե «նա վերադարձնի»: