Հրշեջները մարել են Դավթաշեն վարչական շրջանում բռնկված հրդեհը


19:00 , 25 մարտ, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 24-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի զորամասի մոտակայքում այրվում են ծառի կուտակված տերևներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:13-ին, մարվել՝ 20:34-ին:

Այրվել են կուտակված տերևներ (60 խմ):