Արսեն Գուլամիրյանը՝ WBA վարկածով աշխարհի չեմպիոն (Video)


16:40 , 25 մարտ, 2018

Armsport.am-ը գրում է

Հայազգի բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը, ով հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո, նվաճել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:

Չեմպիոնական մենամարտը տեղի է ունեցել Ֆրանսիայում, որտեղ Գուլամիրյանը մրցել է Բելգիան ներկայացնող Ռիյադ Մերինի հետ: Մենամարտն ավարտվել է 11-րդ ռաունդում՝ նոկաուտով:

Նշենք, որ Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում 23 մենամարտ է անցկացրել՝ տանելով նույնքան հաղթանակ: