15:42 , 4 մայիս, 2013
Շատ անգամ եմ ասել, որ զզվում եմ սերիալներից, քանի որ չեմ տեսել սերիալ, որ լավը կամ դաստիարակչական լինի: Երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ մի պահ (ստիպված) նայեցի «Ընտրյալները» հեռուստասերիալը:
Բայց այս անգամ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մեկ այլ փաստի -1980 թվական-«Կտոր մը երկինք» կինոնկարի վրա: ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան - 30 տարեկան մսագործ Թորիկի հետ գնում են Պոլիսից եկած 3 (անառակների) մոտ: Եվ ահա այդ 3 (անառակների) մեջ է ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը: Այդ ժամանակ նա 40 տարեկան էր: 32 տարի անց հեռուստասերիալ, որտեղ նույն երկու դերասանները, բայց լռիվ ուրիշ կերպարներով: Ե՛վ Հարություն Մովսիսյանը, և՛ Էվելինա Շահիրյանը այսքան տարիների ընթացքում բազմաթիվ դերեր են խաղացել, ու ես չգիտեմ, թե նրանք ինչ-որ կինոյում կամ բեմադրության մեջ իրար հետ խաղացե՞լ են, թե՞ ոչ, բայց ես, այս սերիալում տեսնելով իրենց իրար հետ խաղը, հիշեցի Հայկական կինոյի գլուխգործոցներից մեկը` «Կտոր մը երկինքը», ու մի պահ մտածեցի` ինչո՞ւ հիմա նման կինոներ չեն նկարում: