Քրդերը սկսել են իրար մեղադրել թուրքական MIT-ի հետ աշխատելու համար


18:07 , 24 մարտ, 2018
Քրդերը սկսել են իրար մեղադրել թուրքական MIT-ի հետ աշխատելու համար... Գնալով կենացները քաղցրանում են։ Սիրիայի ընդդիմադիր քրդական ուժերին և կուսակցություններին TEV-DEM-ը մեղադրել է Թուրքիայի հետ համագործակցելու և Աֆրինում արյունակից եղբայրների՝ քրդերի դեմ սպանդ իրականացնելու մեջ: TEV-DEM-ը խոստացել է նաև հրապարակել փաստեր, որով հաստատվում է քրդական ընդդիմադիր կուսակցապետերի համագործակցությունը MIT-ի հետ: