Քիրքուքի շուրջկրքերը գնալով բորբոքվում են


17:20 , 24 մարտ, 2018
Քիրքուքի շուրջ կրքերը գնալով բորբոքվում են, և իմ այն պնդումը, որ Թուրքիան աչք ունի Քիրքուքի վրա, արդեն ավելի իրատեսական է դառնում:
Արաբները, քրդերը և թուրքմենները Քիրքուքի հարցում չեն կարողանում գալ համաձայնության: Եթե մի քանի ամիս առաջ այն կռվախնձոր էր միայն արաբների և քրդերի միջև, ապա այսօր հայտնվել են նաև թուրքմենները, ովքեր պնդում են, որ Քիրքուքը պետք է լինի ինքնավար: Այժմ Քիրքուքի հարցում մի փոքր համընկնում են քրդերի և արաբների տեսակետները: Թե՛ Իրաքյան կառավարությունւ, թե՛ Իրաքյան Քրդստանը կարծում են, որ Քիրքուքը պետք է համատեղ ղեկավարվի երկու կառավարությունների կողմից, իսկ թուրքմեններն ընդդիմանում են: Նշեմ, որ թուրքմեններին թե՛ Սիրիայում և թե՛ Իրաքում սատարում է Թուրքիան: