14:17 , 4 մայիս, 2013
Էլի համաձայնվելով, որ էս ազգի էշը ցեխից պետք է մի խումբ ընտրյալները հանեն, այնուամենայնիվ շարունակում եմ պնդել, որ առանց հասարակության լայն շերտերի ակտիվ ու եռանդուն ներգրավման այդ գործը հաջողության չի կարող հասնել:
Պետք է նրանք վայելեն հասարակության վստահությունը, և միայն ու միայն այդ դեպքում ամեն ինչ հնարավոր կլինի...
Հետևաբար այդ տեղին հավակնողները որպես սկիզբ նախ մարդկանց պետք է համոզեն և ապացուցեն իրենց ազնվությունը, անկեղծությունը, վճռականությունը և նվիրվածությունը ազգային գործին: