Խալերը և դրանց նշանակությունը
14:11 , 4 մայիս, 2013
Երևի ամեն մարդ իր մարմնի վրա ունի խալեր: Հին ժամանակներից մարդիկ ուսումնասիրում են`փորձելով պարզել դրանց նշանակությունը և իմաստը: Որոշ մարդիկ պնդում են, որ խալերով հնարավոր է գուշակել բնավորության գծերը և Ճակատագիրը: Խալերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մոլեոսոֆիա: Սկզբից խոսենք կանանց խալերի նշանակության մասին: Խալեր կան մարմնի բոլոր մասերում, սակայն կանանց մոտ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում դեմքի վրա գտնվող խալերը:1.Շիվայի աչքը. Այս հատվածում խալ ունեցող անձնավորությունը ունի անեզր ինտուիցիա, միտք և միստիցիզմ ուսումնասիրելու ցանկություն:2.Աչքի աջ անկյունը. Կրքոտ, խանդոտ, դյուրագրգիռ բնավորություն:3.Աջ կոպ. Պոետիկ բնավորություն, ինտելեկտուալ մասնագիտությունների հակում: 4.Աջ աչքի տակ. Այս խալը մեծ սիրո և ամուսնական հավատարմության վկայությունն է, ինչպես նաև զգացմունքայնության և առատաձեռնության: 5. Փոփոխական, խճճված խառնվածք և կարճատև սիրավեպեր: 6.Ճանապարհորդելու ձգտում, երևակայություն, արվեստ: 7.Չարդարացված խանդ, եսակենտրոն բնավորություն:8.Ձախ աչքի տակ. Անսահման զգացմունքայնություն: Ամուսնական կյանքը լի է անհանգստություններով:9.Ձախ աչքի անկյունը. Սիրո հարցերում չարդարացված մեղքի զգացում և վիճաբանության հակում:10.Ձախ կոպ. Հիանալի հիշողություն, դիվանագիտություն:11.Քթի ծայր. Բարդ սիրային հարաբերություններ, արգելված պտուղը ճաշակելու ցանկություն, անլրջություն:12.Խճճված, սենտիմենտալ կապեր, կինն ամբողջովին տրվում է կրքին:13.Հաճախակի վեճեր, հիստերիաների հակում: Գրավչություն: Մարմնական սերը գերակայում է պլատոնական սիրո նկատմամբ: Մեծ սեքսուալ ախորժակ:
14.Միստիկ, անբացատրելի մտածելակերպ, տիեզերական սիրո զգացում և միանգամայն յուրահատուկ Ճակատագիր:15.Անկախություն, սեր դեպի ճանապարհորդություններն ու արկածները:16.Մայրանալու ձգտում, առատաձեռնություն, հավատարմություն:17.Քթի ձախ կողմը. Անհավանական գայթակղություն, անսովոր պահվածքի և աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում հայտնվելու միտում:
18.Զգացմուքների հաղթանակը բանականության հանդեպ: Երևակայություն և օրիգինալություն:19.Խանդ, միակ և մեծ սիրո ձգտում:20.Բարդ բնավորություն, դեպրեսիաների միտում:21.Փոփոխականություն ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ սիրային հարցերում և իհարկե խճճված կապեր:22.Ընդգծված էրոտիզմ, սեքսուալություն և անհավատարմություն:23.Պարզ միտք, կարգ ու կանոն կյանքում:24.Ստորին շրթունքի տակ. Դու ունեք փխրուն բնավորություն, առողջություն և խոցելիություն:25.Կզակ. Ավանդական, ամուր ընտանիք կազմելու իղձ: Հաճելի, հավասարակշռված անձնավորություն: Հանգիստ կյանքի և պահպանողական հայացքների ջատագով: Կրծքի վրա. Եթե աջ կողմից է, ապա ձեր կյանքը խիստ անկանխատեսելի է, հաջողությունը կարող է փոխվել փլուզման: Եթե ձախ կողմից է, ապա կինը անկեղծ և բոցավառ է սիրո մեջ: Պտուկի վրա. Այդքան էլ լավ նշան չէ: Այս խալը զգուշացնում է հնարավոր հիվանդության մասին: Եթե ձախ պտուկի վրա է, ապա կինը ենթակա է սիրտ-անոթային հիվանդություննրի: Եթե աջի վրա` կարող է դժբախտ պատահար տեղի ունենալ, որի արդյունքում կինը կդառնա հաշմանդամ: Որովայնի վրա. Այսպիսի կանայք իրենց կրքի ստրուկը կարող են դառնալ: Ամբողջովին կախված են իրենց ցանկություններից: Հաճախակի փոխում են իրենց սեքս-ընկերներին: Որկրամոլություն: Գոտկատեղի վրա Այս խալը ձեզ կպարգևի բազմաթիվ երեխաներ: Ինչքան մեծ է այն, այնքան ավելի շատ սերունդ կունենաք:Ուսերի վրա Աջի վրա` հաջող կարիերա, ձախի վրա`ֆինանսական խնդիրներ:
Կոճի վրա. Անկախություն, աշխատասիրություն: