Գուշակեք, թե ով է...


13:13 , 4 մայիս, 2013

Շնորհակալության օրվա առթիվ նա բարեգործությամբ էր զբաղվել՝ տրամադրելով Լոս Անջելեսի Հարավային հատվածին 400 000 դոլար:

Մի օր նա ռեստորանում նկատել էր, որ ոչ մեկ չէր պարում հաշմանդամի սայլակով կնոջ հետ, և նա 4 ժամ պարեց այդ կնոջ հետ:

Նա իր առաջին երեխայի անունը ցանկանում էր դնել Սթար, եթե աղջիկ լիներ, և Միքելանջելո, եթե տղա լիներ:

Բանտում անցկացրել է 10 ամիս:

Առաջին մարդն էր, որի երգերը առաջին հորիզոնականներում էին, երբ նա գտնվում էր բանտում:

Նա ուներ երկու շուն, որոնց անուններն էին Բոնի և Քլայդ:

Նրա սիրելի դերասանը Ջիմ Քերրին էր:

Նա ուներ ավելի քան 20 դաջվածք: 

Մի անգամ ասել է. «Ես գիտեմ, որ երբեմն թվում է, որ ապրելը դժվար է, սակայն մի բան հիշիր. նույնիսկ ամենամութ գիշերվանից հետո վրա է հասնում առավոտը: Ուրեմն այնքան էլ կարևոր չէ, թե ինչքան դժվար է հասնել նրան, ինչ ուզում ես, հավաքվիր, բարձրացրու գլուխդ և այդպես մնա»:

Նա սպանվել է 25 տարեկան հասակում, սակայն մինչ այդ նույնպես նրա հանդեպ մահափորձ էր կատարվել: