Զավեշտալի միջադեպ «Բարի լույս»-ի տաղավարում. ի՞նչ է տեղի ունեցել ուղիղ եթերի ընթացքում


13:45 , 23 մարտ, 2018

Զվարճալի միջադեպ «Արմենիա TV»-ի առավոտյան ծրագրի տաղավարում: «Բարի լույս»-ի նկարահանման ընթացքում անակնկալ կերպով տաղավար է ներխուժել Stаnd up-ի Աղասն ու լոռեցուն բնորոշ կոլորիտային բարբառով հեգնական բարևել հյուրերին՝ ասելով․ «Բարլու՜ս ձեզ», ու անսպասելի հեռացել: Միջադեպը պոզիտիվ առավոտ է ապահովել հաղորդման ստեղծագործական թիմի համար: Իհարկե, տեսանյութը դուրս է մնացել եթերից, բայց, այնուամենայնիվ, այն հրապարակվել է «Արմենիա TV»-ի ինստագրամյան էջում: Ինչը չեք տեսնի եթերում, հաստատ կգտնեք այնտեղ:

A post shared by ArmeniaTV (@armeniatv.official) on