Խառնում ենք ժելատինը 100 մլ սերուցքի հետ և թողնում 20 րոպե: Ստացված զանգվածը դնում ենք թույլ կրակի վրա և տաքացնում մինչև ժելատինի հալվելը սերուցքում (ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի):
Բաժակի մեջ խառնում ենք լուծվող սուրճն ու 70 մլ եռման ջուրը:
Հալեցնում ենք շոկոլադը ջրի գոլորշու վրա, ապա ավելացնում ենք կոնյակը, պատրաստի սուրճն ու խառնում:
Ստացված զանգվածի կեսը լցնում ենք բաժակների մեջ և թողնում, որ սառչի:
Հարում ենք սպիտակուցները մեկ պտղունց աղի հետ մինչև պնդանալն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք 2 գդալ շաքարի փոշին, վանիլինը, 2 գդալ եռման ջուրը, ժելատինային զանգվածը և շարունակում հարել, մինչև ստանանք խիտ մուս:
Պատրաստի մուսը լցնում ենք շոկոլադով լցրած բաժակների մեջ և տեղափոխում սառնարան 3 ժամով:
Առանձին ամանի մեջ հարում ենք մնացած սերուցքն ու շաքարի փոշին, ապա ավելացնում ենք մանրացված պնդուկը (թողնում ենք մի քանի պնդուկ վրան զարդարելու համար) և խառնում:
Պատրաստի մուսը հանում ենք սառնարանից, վրան ավելացնում սերուցքային զանգվածը, ապա վրան լցնում ենք մնացած հալեցրած շոկոլադը և զարդարում պնդուկներով ու կակաոյով: