Armtimes.com-ը գրում է.
Թուրքիայի կենտրոնական մասում, Նեվշեհիր շրջանում կործանվել է ռազմական ինքնաթիռ, փոխանցում է Anadolu գործակալությունը: Աղետի վայրում արդեն փրկարարներ են աշխատում:
Daily Sabah թերթը, կրկնելով այս տեղեկատվությունը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերին, նշում է, որ խոսքը F-16 կործանիչ ինքնաթիռի մասին է, որը ուսումնական վարժանքներ է իրականացրել:
Նեվշեհիր շրջանի ղեկավար Հասան Ունվերը, CNN Turk-ի հետ զրույցում նշել է, որ առայժմ անձնակազմի մասին ինֆորմացիա չկա, կատարվում են որոնողական աշխատանքներ, ստույգ հայտնի է 1 զոհի մասին, որը թուրք զինծառայող է: