18:20 , 22 մարտ, 2018Tert.am-ը գրում է.
Բրիտանական խորհուրդը հինգշաբթի հայտնել է Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու և բոլոր նախատեսվող միջոցառումները չեղարկելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բրիտանական խորհրդին հանձնարարվել է դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն: Դրա համաձայն՝ մենք չեղարկել ենք բոլոր միջոցառումներն ու ծրագրերը: Մենք խորապես ցավում ենք այդ առնչությամբ և շնորհակալություն ենք հայտնում ձեր ըմբռնման համար»,- ասված է կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը Լոնդոնի գործողություններին ի պատասխան երկրից արտաքսում է 23 բրիտանացի դիվանագետի։ Բացի այդ, դադարեցվում է ՌԴ-ում Բրիտանական խորհրդի գործունեությունը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ Ռուսաստանը հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն բացելու համար տրված համաձայնությունը։
Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։