Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները կարծր բանի հանդիպեցին. նրանք չէին էլ պատկերացնում, որ մի քանի միլիոն եվրո արժողությամբ գանձ են գտել (Photo)


18:45 , 22 մարտ, 2018

Իսպանիայի Անդալուզիա շրջանի հյուսիսում՝ Տոմարես քաղաքում, նոր ջրագիծ անցկացնելու ժամանակ ջրմուղագործները պատահմամբ հնագիտական գանձ գտան: 590 կգ ընդհանուր քաշով արծաթե մետաղադրամները լցված էին 19 անոթի մեջ, որոնք գրեթե անվնաս էին մնացել այդ ողջ ընթացքում:

jr1

- Հնագիտական գտածոյի արժեքն արդեն մի քանի միլիոն եվրո է գնահատվում,- հայտնել է Սևիլիայի հնագիտական թանգարանի ղեկավար Աննա Նավարոն:

jr2

Դրանց տարիքը դեռևս հստակեցված չէ, բայց տատանվում է 3-4 դարերի միջև, ինչի մասին հուշում են մետաղադրամների վրայի Մաքսիմիան և Կոնստանտին I Մեծի պատկերները:

jr3