«168 ժամ». ՌԴ-ն ՀՀ-ին և Ադրբեջանին կախվածության մեջ է դրել. նա կշարունակի զենքի վաճառքի միջոցով ազդել կողմերի դիրքորոշումների վրա. Նեյլ Մաքֆարլեյն


11:10 , 22 մարտ, 2018

«Ռուսաստանը կորցրել է Վրաստանը 2008-ին: Սակայն Հա­յաստանին և Ադրբեջանին կարողանում է պահել իր ազդեցու­թյան գոտում սպառազինության վաճառքի և ղարաբաղյան հակամարտության չկարգավորման միջոցով: Վերջին երկու տասնամյակի ընթացքում զինելով հակամարտող կողմերին՝ Ռուսաստանը նրանց կախվածության մեջ է դրել, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պայմանավո­րել իր դիրքորոշմամբ և միջամտությամբ: Աշխարհում լարվա­ծության և Ռուսաստանի դիրքերի թուլացման դեպքում էլ ավելի կկարևորվի Ռուսաստանի համար ազդեցության պահ­պանումն այս տարածաշրջանում: Ուստի ՌԴ-ն կշարունակի զենքի վաճառքի միջոցով ազդել կողմերի դիրքորոշումների վրա»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ սպասել ՌԴ-ի հարավկովկասյան քաղաքականությունից Պուտինի նոր նախագահու­թյան շրջանում:

Բրիտանացի փորձագետի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններն անմիջականորեն կապված են ԼՂ հակամարտության հետ: Ըստ նրա՝ հայ-ռուսական հարա­բերությունները հասել են ներկայիս մակարդակի հակամար­տության չկարգավորվածության և ՌԴ վերոնշյալ քաղաքա­կանության հետևանքով: «Ուստի այդ ամենը փոխկա­պակցված է: Գործընկերների բացակայության պայմաններում ՌԴ-ն պետք է փորձի պահպանել իր վերջին հավատարիմ գոր­ծընկերներին, որոնցից մեկը Հայաստանն է»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: