1920 թ.-ի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում սկսվեց Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորածը


10:21 , 22 մարտ, 2018

1920 թ. մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում սկսվեց Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան՝ իրագործված Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։

Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց։