«Ժամանակ». Ձևավորվելիք կառավարությանը «Ծառուկյան» դաշինքի մասնակցությունը մեծ չափով կախված է «Ելք»-ում տեղի ունեցող զարգացումներից


09:50 , 22 մարտ, 2018

««Ծառուկյան» դաշինք խմբակցության մասնակցությունը ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությանը մեծ չափով կախված է «Ելք» խմբակցությունում տեղի ունեցող զարգացումներից:


Թեև ի սկզբանե որոշված էր, որ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման ծրագրի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքը ևս կարող է մաս կազմել կոալիցիային, սակայն «Ելք»-ի պառակտման հնարավորությունը չեղարկում է այդ ծրագիրը:


Եթե «Ելք» դաշինքը իսկապես պառակտվի, իսկ ամեն ինչ տանում է դրան, ապա «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելը ընդհանրապես կվերացնի խորհրդարանական ընդդիմությունը, ինչը ձեռնտու չէ նաև իշխանությանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: