Հասան Ռուհանիի կառավարության առաջնահերթությունները նոր տարում


19:46 , 21 մարտ, 2018
Իրանի հոգևոր առաջնորդը նոր՝ 1397թ. հայտարարել է իրանական ապրանքների արտադրությունը խթանելու, աջակցելու տարի, ուստի նախագահ Ռուհանիի կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում հիմնված է լինելու նշված հայեցակարգի վրա, անշուշտ նաև հաշվի են առնվելու այս տարվա սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում քաղաքացիների՝ կառավարությանը ներկայացված պահանջները, այն է՝ աշխատատեղերի ապահովում, ներդրումների ապահովում և այլն: 
Ուսումնասիրելով Իրանի հոգևոր առաջնորդի՝ տարբեր տարիների համար հռչակած ուղենիշները՝ բավական հետաքրքիր պատկեր է ստացվում․ յուրաքանչյուր տարվա համար սահմանված ուղենիշ արտացոլում է տվյալ իրավիճակում Իրանի ներքին և արտաքին մարտահրավերները: