Նիգերիայում զինյալներն ազատ են արձակել առևանգված 110 աշակերտուհիներից 76-ին


21:00 , 21 մարտ, 2018
Aysor.am-ը գրում է.
«Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն ազատ են արձակել 110 նիգերիացի աշակերտուհիներից 76-ին, որոնց առևանգել էին փետրվարի վերջին, հայտնել է Նիգերիայի տեղեկատվության և մշակույթի նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:
 
Գերատեսչության ղեկավար Ալհաջի Լայի Մոհամեդը հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է դպրոցականներին առանց նախապայմանների ազատել ոչ պաշտոնական ուղիներով գործադրված ջանքերի և «երկրի բարեկամներից մի քանիսի» օգնության շնորհիվ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։