15:10 , 21 մարտ, 2018Armsport.am-ը գրում է.
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Լուիս Էնրիկեին, ում հետ նա աշխատել է «Բարսելոնայում»:
Հայտնի է, որ մրցաշրջանի ավարտից հետո Էմերին լքելու է փարիզյան ակումբը: Ինչպես հայտնում է «Paris United»-ը, նոր գլխավոր մարզչի ֆավորիտները Անտոնիո Կոնտեն ու Լուիս Էնրիկեն են:
Նեյմարը ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆիի հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ նրան դուր չի գալիս Կոնտեի աշխատելաոճը: Փարիզյան ակումբի նախագահն ամեն ինչ անելու է, որպեսզի հաջորդ մրցաշրջանից թիմի ղեկը ստանձնի Լուիս Էնրիկեն: