10:20 , 21 մարտ, 2018
«Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ, Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի ջրերը կրկին մի առվով չեն հոսում:
Ամիսներ առաջ Սարգսյանը ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ էր նշանակել Մասիսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին, որը մարզպետի սրտով չէր, և Գրիգորյանն իր մոտ էր կանչել Խաչատրյանին, ստիպել հրաժարվել այդ պաշտոնից:
Բանն այն է, որ Խաչատրյանն Ալիկ Սերգեյիչի ընկերոջ կինն է, իսկ Գրիգորյաններն ամեն ինչ անում են մարզում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար: Սակայն պարզվում է՝ Ալիկ Սարգսյանը կուլ չի տվել այս «անարգանքը», մեր տեղեկություններով՝ նա կատարվածի մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին և հաջողացրել, որ վերանայվի որոշումը: Ռ. Խաչատրյանը կրկին նշանակվել է ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ և մասնակցել ՀՀԿ տիկնանց ծաղկաձորյան հավաքին:
Այդ վերանշանակումից հետո Սարգսյաններ-Գրիգորյաններ հարաբերություններն ավելի են սրվել: Չնայած ՀՀԿ մարզային և Արտաշատի կառույցներն Արտաշատ քաղաքի նույն շենքում են տեղակայված, սակայն կողմերը վերածվել են թշնամական բանակների»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: